Рубрика: Հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց, Մայրենի

Ընտանեկան-ուսումնական դպրոց, ընթերցանության ֆլեշմոբ, Հ. Թումանյան «Թմկաբերդի առումը»

thumbnail_20200401_163103

Բարև ձեզ, ես Նարե Սարգսյանն եմ, մենք ընտանիքով մասկանցում ենք ընթերցանության ֆլեշմոբին, կարդալու ենք Հ. Թումանյան «Թմկաբերդի առումը»: Վերջում էլ կա հին տեսանյութ, իմ մայրիկը ինձ պատմեց, որ հիմա հավաքվում են, մոնտաժվում են հին տեսանյութերը, նաև պատմեց ինձ, որ մի առիթով Արմինե Թոփչյանը մայրիկիս պատմել է, որ առաջին բերանացի ուկնդրումները լսել է մեր մեծ պապիկից, ընկեր Արմինեն մեր հարևանուին է, տեսանյութում պապիկիս հայրիկն է՝ Գրիշա Սարգսյանը, ծնված 1928թ.ին, նա մահացել է 84 տարեկանանում: Մենք իհարկե մեր մեծ պապի պես չենք կարողանում բերանացի ասել, բայց մեզ մոտ էլ վատ չի ստացվել:

Հ. Թումանյան «Թմկաբերդի առումը»

Հեյ, պարոններ, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լավ ուշ դըրեք իմ խաղին:Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նըրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անեծք նըրա չար գործին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդուն:

Էյ, լավ կենաք, ականջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսնեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

Автор:

Բարև, ես Նարե Սարգսյան եմ: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգը:

Оставьте комментарий