Рубрика: Հայոց լեզու 8

15.03.24

1.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում է:

2.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ բոլոր անդամներին ավելացնելով լրացումներ: Օրինակ` Ընկերոջը չէր պատմել:- Մտերիմ ընկերոջը ոչինչ չէր պատմել:

Աղավնին հավատարիմ է:

Հնդիկներն են կառուցել քաղաքը:

Ինկերն արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար:

Գիտնականը փորձում էր հասկանալ:

Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:

Քարանձավի մուտքը փակ էր:

3.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով տրված հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչը) Արդեն որոշել եմ: (ի՞նչ) Բռնակալները սպանում են: (ո՞ւմ) Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ) Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց) Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին):

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական հայոց լեզու

1.Նախադասություններն ընդարձակի´ր ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու:
Օրինակ
Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող) — Նոբելի` պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ:

Նոբելի կտակր կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդկության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող) — 
Նոբելի` մարդկության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակր կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին:

Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված) —
 Վիկտոր Համբարձումյանը` դարձավ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը:

Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունր ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող): — 
Նա նկատեց,որ փայտանյութի` թղթի ու արհեստական մետաքսի վերածվող բաղադրությունր ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում

Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)
 — Քիմիկոսներն` էին ելք փնտրում այդ գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող երկրների բնակչությանն օգնելու:

2.Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:

Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի` սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:

Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների` արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:

Մարդիկ ուտելի 
քարաքոսի` «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:

Անձրևների և հալոցքի ջրի
` լեռնային ապարներր մաշեցնող  շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

3. Տրված նախադասություններում գտիր հատկացուցիչները և գրիր, թե ինչ խոսքի մասերով են արտահայտված:
1. Գրքի-գոյական, շապիկը գեղեցիկ նկարազարդում ունի:
2. Քո-դերանուն, խոսքը չպետք է փոխվի
3. Նրանց-դերանուն, տունը հյուրընկալ է:
4. Աղջկա-գոյական, ձայնը անչափ դուրեկան է:
5. Գնալու-դերբայ, ժամանկաը եկել է:
6. Մոր-գոյական, խոսքերը ճնշում էին նրա հոգին:
7. Կապույտի-ածական, և դեղինի-ածական, խառնուրդից կանաչն է ստացվում:
8. Ուրախանալու-դերբայ, առիթները բաց մի թողեք:
9. Մեռնողի-գոյական, աչքերը հառել էին առաստաղին:
10. Նստածների-գոյական, կարծիքը չկարևորվեց:
11. Ներկաներից երեքի-թվական, վերաբերմունքը անհասկանալի էր:
12. Մեծի-ածական, խոսքը պետք է հարգել:

Рубрика: Հայոց լեզու 8

04.03.24

1.Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր համապատասխան բառակապակցություններով (դերբայական դարձվածներով):

Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում: Նա վերջին տիրակալն էր, որ իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսավ: Որքա՜ն զարմացավ նա, երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսավ: Նա հույս ուներ, որ թեկուզ հեռվից կտեսնի արջին: Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք:

2.Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր դերբայական դարձվածներով:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին: Հատկապես գորիլաներով էինք հպարտանում, որովհետև նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն էին: Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ այն կենդանուն, որը մեզ հարկավոր էր, ուստի մենք փոխանակումներ էինք անում: Մի անգամ ջայլամի փոխարեն մեզ մի բինտուրոնգ և մի ակնոցավոր արջ տվեցին: Բինտուրոնգը, որն արջի նման է ու կառչուն պոչ անի, շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում: Ակնոցավոր արջը, որի անունը Պեդրո կնքեցինք, Հարավային Ամերիկայից էր: Երբ եկավ մեզ մոտ, պստլիկ քոթոթ էր` որսկան շան չափ: Աշխարհում ամենից շատ սիրում էր, որ կանգնում էր ետևի թաթերի վրա, առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում: Որպեսզի Պեդրոն ինչ-որ բանով խաղա, վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել: Երբ Պեդրոն տխրում էր, մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում:

3.Ընդգծված երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայական դարձվածներ:

Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, նվաճելով օտար հողեր ու երկրներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են իրենց դասակարգային, կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, հավերժացվել են պատմության հուշամատյաններում: ժողովուրդները զորավարներին հուշարձաններ են կանգնեցնում, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին: Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու: Այսօր ո՞վ է հիշում նրանց, որ ջրանցքների ու ճանապարհների կառուցման ժամանակ են զոհվել: Եվ, այդուհանդերձ, երբ նայում ենք Երկրին, չենք կարող նրանով չհիանալ: Մեր սիրտը ջերմանում է, երբ մտածում ենք, որ մարդը` Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:

4.Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:

Այստեղ արդեն երևակայության սահմաններից դուրս տանող այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ ու լայն: Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ մի փոքր տրորված, մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում: Այդ մարդը կենդանիներն ու բույսերը վերափոխելու նպատակ ունի: Այնտեղ արդեն լսել էին քիմիական եղանակով կենդանի էակներ ստանալու մասին: Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին: Մարդիկ առաջ են շարժվում նրանցով` բացելու համար նոր հորիզոններ: Բնության մեծ գաղտնիքը` կյանքի ծագումը, գուշակելու համար ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:

5.Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:

Օվկիանոսի գաղտնիքների մասին ոչ մի պատմություն լրիվ չի լինի` առանց անձնակազմի կողմից լքված «Մերի Սելեսթ» նավի պատմության: Հակառակ Ազորյան կղզիների և Պորտուգալիայի միջև հայտնաբերվելուն` նավն ավելի հաճախ Բերմուդյան եռանկյունու գաղտնիքի հետ է կապվում: 1872 թ.դեկտեմբերի 4-ին «Դեի Գրատիա» բեռնանավը հայտնաբերեց նոյեմբերի 7-ին Նյու Յորքից դուրս եկած և դեպի Ճենովա ուղղություն վերցրած «Մերի Սելեսթը»: Առագաստանավը տեսնելով` բեռնանավի կապիտանը վատ նախազգացում ունեցավ նրա զիգզագ ընթացքի պատճառով: Նա հրամայեց մի խումբ նավաստիների բարձրանալ «Մերի Սելեսթի» վրա: Նավաստիները պիտի իմանային պատահածի մասին և տեղեկացնեին: Նրանք պարզեցին նավի դատարկ լինելը: Չկային կապիտան Բրիգսը, նրա կինն ու աղջիկը, ութ մարդուց բաղկացած անձնակազմը: Նավի վրա ամեն ինչի կարգին լինելը և նավի` եղանակից տուժած չլինելը «Մերի Սիլեսթի»

մասին բոլոր պատմողներն էլ վկայում են: Անձնակազմի ճակատագրի մասին վարկածներից ոչ մեկը փաստերով չի հաստատվել: Եվ այսօր Էլ այդ առեղծվածի մասին գիտենք օվկիանոսում հայտնաբերվելու օրվա չափ:

6.Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո`ւ երկրորդական նախադասություններ:

Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելով` մարդ հաճախ զարմանում է: Իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում բոլորովին անհայտ երկրներ կգտնի` իրենց սահմաններով ու քաղաքներով: Աոաջին քարտեզը գծելու օրվանից քանի՜ անգամ է փոխվել աշխարհի քարտեզը: Վարդագույն, կանաչ, մոխրակապտավուն, դեղին բծերը մերթ սեղմվում են, մերթ լայնանում, մերթ էլ բոլորովին անհետանում գուցե և ավելի ուշ հանդես գալու համար:

7.Երկու նոր տեքստ ստացի՛ր`

ա) երկրորդական նախադասությունները դերբայական դարձվածներ դարձնելով. բ) բարդ նախադասությունները երկուական նախադասություններ դարձնելով:

ժամանակին մարդը հրաժեշտ կտա ցամաքային այն միջավայրին, որտեղ ինքը մարդ դարձավ: Արեգակնային լույսով ողողված հարթավայրերից ու բլուրներից կտեղափոխվի ծովի խորքը, որպեսզի ջրային էակների նման բնակվի ծովի հատակին կառուցված տներում: Մարդկությանն այդպիսի ապագա է գուշակում օվկիանոսագետ ժակ Իվ Կուստոն, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել: Չնայած որ հնազույն ժամանակներից նավերն ակոսում են օվկիանոսի մակերեսը, ջրային տարերքը մարդուն խորթ է մնացել: Պրոֆեսոր Պիկարի որդին՝ ժան Պիկարը, որն իջավ օվկիանոսի ամենախոր անդունդ Մարիանյան իջվածքը, ծովի անդորրը խռովող միակ հանդուգն էր: Իսկ Կուստոն պնդում է, թե մարդը ջրի տակ ապրելուն կարող է վարժվել:

ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: 

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Ուշադրություն

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

 Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Ուշադրություն

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ուշադրություն

Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Ուշադրություն

Սակայն կան արմատի կրկնությամբ այլ բայեր ևս, որոնք բազմապատկական չեն: Սրանց տարբերությունն այն է, որ արմատի կրկնությամբ կազմված բազմապատկական բայերից հնարավոր է վերստանալ պարզը, ինչպես՝  դոփդոփել-դոփել, իսկ արմատի կրկնությամբ ոչ բազմապատկական բայերն ունեն միայն այդ մեկ ձևը: Այսպես՝ քայքայել բայը քայել ձև չունի:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:

Պատճառական բայեր

1. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր: Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:

Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: -Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում: Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:- Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց: Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:- Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:

2.. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ` խոսել-խոսեց նել,

(խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի): Վազել, պարել, աշխատել, ուտել, կարմրել, սովորել, խմել, շփոթել, լռել, վստահել, հագենալ, մոտենալ, մերձենալ:

3.. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:

4.Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում: Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է: Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում: Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել: Ներս մտնողն իմ մայրն է: Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:

Ա. և Բ. Խմբի նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ենթադրական եղանակի բայերի (Բ խումբ) ժխտական ձևերն ինչո՞վ են տարբերվում մյուս ժխտական ձևերից:

Ա. Նրա համար ամենանվիրական առարկան իր թալիսմանն է: Այդ օրվանից դարպասապահի չսափրած դեմքը թալիսման դարձավ թիմի համար: Մարզիկները հավատում են թալիսմանների զորությանը: Այդ մասին արդեն երեխաներն էլ գիտեն: Բ. Ձուկն առանց փուշ կլինի: Մեկ ծաղկով գարուն կգա: Մրցույթի բոլոր մասնակիցներն էլ կխրախուսվեն, իսկ հաղթողը նվեր կստանա: Ջուրն ընկնողը անձրևից կվախենա

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք

Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ

Ձյնծաղիիկ, ձյունաշատ, ծաղկաշատ

Սեր, ընկեր, զրույց

ընկերասեր, զրուցասեր, զրուցընկեր

Գիծ, ուղիղ, անկյուն

ուղագիծ, անկյունագիծ, ուղանկյուն

Երգ, պար, խումբ

երգչախումբ, պարախումբ, պարերգ

Քաղաք, պետ, գյուղ

գյուղաքաղաք, գյուղապետ, քաղաքապետ

Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:

Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակվրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:

Գրել  -գույն բաղադրիչով երեքական գունանուն`  բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:

Ոսկեգույն, արծաթագույն, բրոնզագույն

Վարդագույն, նարնջագույն, մանուշակագույն

մարմնագույն, փիրուզագույն, երկնագույն, մոխրագույն։

Рубрика: Հայոց լեզու 8

07․02․24 հայոց լեզու

  1. Ընտրի՜ր շաղկապով սկսվող վերնագրերից մեկը և գրի՜ր պատում։

«Որովհետև ես հասկանում եմ․․․»

«Քանի որ կյանքում ամեն ինչ պատահում է․․․»

«Ու այդ օրվանից ես միշտ ժպտում եմ․․․»

2.Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:

Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը: Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող: Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ: Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների: Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց: Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով: Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:

3.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:

Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել: (ե՞րբ) Քչերը գիտեն: (ի՞նչ) Փորձարարները զղջում էին: (ինչո՞ւ) Նա բոլորովին չէր վախենում: (ինչի՞ց) Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը: (ո՞ր)

4.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները: Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն: Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել: Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի: Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

5.Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Рубрика: Հայոց լեզու 8

05.02.24 հայոց լեզու

1.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունեն): Օրինակ, նրանցից շատերը (կարծել են), որ կաթի ֆաբրիկայում (պատրաստվել են):

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվեն) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել են) նրանց կիթը: Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունեին): Օրինակ, նրանցից շատերը (կարծել էին), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստել էին):

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրեին) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպեին) նրանց կիթը:

Բ. Երկրորդ պարբերության բայերը աոաջին պարբերության բայերի նման արտահայտի՛ր անցյալ ժամանակով: Տեքստի այդ հատվածի արտահայտած միտքն ինչպե՞ս փոխվեց:

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին, մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:

Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

3.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում: Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ: Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է: Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ: Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

4.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը: Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը: Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում: Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

5.Կետադրի՛ր:

Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն՝ ձուկ հոգևարքի մեջ թալիկ-թալիկ գալիս: Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան հավաքվեցին՝ քննելու համար արքայորդու ահավոր հիվանդությունր և բուժիչ հնար գտնելու: 1905 թվականի ամառը՝ երեք ընկեր տղաներ Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ՝ Արագած լեռան գագաթը բարձրանալու համար: Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ՝ գրավելու նրանց սեփական երկրներից մանր ու խոշոր հողամասեր: Պաշարում է քաղաքը, բանակը զետեղում ամրակուռ պարիսպների շուրջ, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ, օր ու գիշեր դավեր որոճելով, քաղաքին տիրանալու համար։

Рубрика: Հայոց լեզու 8

Հայոց լեզու

  1. Տրված նախադասության հիման վրա հորինի՛ր երկու պատմություն, որոնցից մեկում միտքն ողղակի հասկացվի, մյուսում `փոխաբերաբար:

Լեզուն չլիներ` ագռավներն աչքերը կհանեին:

 2. Ըստ տրված հետևության` տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի՛ր:

Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

2. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպես արա`, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ:

ա) Ինչպիսի՞ երեխաներ են:

բ) Ինչո՞վ եք իրար նման:

գ) Ինչո՞վ եք տարբերվում:

դ) Ի՞նչն է ձեզ կապում։

Մենք 8-1 դասարանն ենք: Ինչպիսի՞ երեխաներ ենք։ Մենք շատ ջրիկ և կատակասեր ենք մի քանի դեպքերում նույնիսկ անդաստիրակ։ Բայց դա չի խանգարում մեզ լինել ընկերասեր և միշտ կանգնել իրար կողքի։ Ինչո՞վ ենք իրար նման: Մենք միշտ պաշտպանումենք իրար։ Ինչո՞վ ենք տարբերվում։ Օրինակ մեր տղաներ ավելի ակտիվ և չարաճի են։ Նրանք ավելի շատ կապված են միմյանց հետ քան աղջիկներ ու նրանք երբեք չեն խոսա վատ իրանց ընկերների մասին վատ մեջքի հետև։ Նույն չեմ կարող ասել մեր աղջիկների մասին նրանք շատ են սիրում խոսալ մի միյանց մասին ինչ ընթարապես հակառակնե տղաներին տղաներ կարողա վատ ասեն դեմքիդ բայց մեյքի հետև պաշտպանեն, իսկ աղյիկներ հակառակ կժպտան դեմքիդ իսկ հետևտ կանիծեն։ Ի՞նչն է մեզ կապում։ երևի ֆուդբոլ, բայց եթե արանց կատակ մենք իրար մեջ շատ կապվածենք, բայց երբեմն դա չենք նկատում։

Կարդա՜ և մտահապի՜ր։ Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

Որոշիչ

Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Հատկացուցիչ

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

Բացահայտիչ

Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է  բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

  • Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
  • Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

    Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  

    Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։
  • Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է  որպես ,  իբրև  կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։

    Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց:
  • Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։

    Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
    Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:
  1. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:

ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:

բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:

գ) Դասամիջոցնե՞րն ինչպես են անցնում:

դ) Դասերից հետո(դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:

2. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:

Դոկտոր Քիփ Թոռնը և ճամանակի մեքենան:

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:

Рубрика: Հայոց լեզու 8

Ընքնաստուգում

1.Ներկայացնել գոյական անունի տեսակները. Հատուկ, հասարակ

2.Ներկայացնել թվական անունի տեսակները. Քանակական, բաշխական, կոտորակային,

3.Ներկայացնել ածական անունի տեսակները

Рубрика: Հայոց լեզու 8

Հայոց լեզու 08.11.2023

1.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:

Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Անտուն, անիմաստ, դժգույն, ոսկեղեն, երկաթեղեն, համեղ:

2.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ ամենա պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» ան համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին: Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը ամենա հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ: Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

Ո՞վ է հեշտ վազումգե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում: Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

3.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

4 .Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

…կենդան, …կամ, …խոսկան, հայր.., կիս…, փառ…, վայր…, աղ…., արևել…, երևան…, ընկեր…, կծ…, ազդ…, թրթռ…, հնչ…, շաչ…, խոհ…, դողդոջ…: