Рубрика: Կենսաբանություն 8

Մարտի 11-17

Պատասխանել հարցերին․

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:

Քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:

2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Որովհետև մեջը թթվածին կա։

3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

Рубрика: Կենսաբանություն 8

Մարտի 4-10

Սիրել՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Ներկայացնելու եմ նոր թեմա ․

Շնչառական համակարգ։

Գլխուղեղի կաթված (ինսուլտ). պատճառները, կանխարգելման եղանակները

Ինֆարկտի ժամանակ մահանում է սրտային մկանի մի մասը, ինսուլտի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը: Տարբերում են արյունազեղային (հեմորագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված: Առաջինը հիմնականում պատահում է առավոտյան, իսկ մյուսը` օրվա յուրաքանչյուր ժամի՝ հիմնականում լարվածության կամ սթրեսի պատճառով: Կաթված ստացած մարդու մոտ գտնվող բարեկամները պետք է շատ արագ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները: Անդառնալի փոփոխություններն ինֆարկտի ժամանակ տեղի են 10 ժամ հետո, ինսուլտի դեպքում` 3-5 ժամ հետո: Այդ պատճառով պետք է չափազանց ուշադիր լինել սեփական անձի և հարազատների հանդեպ: Այտի, ձեռքի թմրածությունը կամ խոսքի մեջ դժվարությունները, որոնք որոշ ժամանակ չեն անցնում, պետք է լուրջ մտորումների առիթ տան և ստիպեն այցելել բժշկի: Ոչ մի «ամեն ինչ կարգին է» չպետք է լինի:

Ինչպե՞սէտեղիունենումգլխուղեղի կաթվածը

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:

Рубрика: Կենսաբանություն 8

Անփոփում

  1. Սրտի կառուցվածք և արյան շրջանառությունը սրտով և անոթներով
  2. Ինչ է իրենից ներկայանում երակային և զարկերակային ճնշումը
  1. Ինչ նշանակություն ունի արյան մակադրումը մարդու կյանքում
  2. Արյան կարգեր և ինչպես հասկանալ որ կարգը որի համար է դոնոր հանդիսանում
  3. Ինպես է առաջանում սրտամկանի ինֆարկտը
  4. Ինչպես է առաջանում գլխուղեղի կաթվածը
  1. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները
Рубрика: Կենսաբանություն 8

 Արյան գործառույթներն ու բաղադրամասերը

Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

dreamstimemaximum_32095688.jpg

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

առըւն.jpg
Рубрика: Կենսաբանություն 8

Ինքնաստուգում

Գիտելիքի ստուգում, ընտրել ճիշտ պատասխանը

Քանի՞ ոսկոր կա մարդու մարմնում․

306

210

300

206

Ուղեղի ո՞ր հատվածն է պատասխանատու սովորելու, տրամաբանության և զգացմունքների համար․

Ողնուղեղ

Ուղեղիկ

Մեծ կիսագնդերի կեղև

Գլխուղեղ

Աչքի ո՞ր հատվածն է տարբերակում լույսը․

Եղջերաթաղանթ

Ակնաբյուրեղ

Ցանցաթաղանթ

Խցիկներ

Ո՞րն է մկանների գործառույթը․

Պաշտպանություն

Մարմնից հեղուկի արտազատում

Շարժում

Շնչառություն

Օրգանիզմի ո՞ր համակարգի մաս է կազմում շնչափողը․

Էնդոկրին

Մկանային

Մարսողական

Շնչառական

Рубрика: Կենսաբանություն 8

Հունվարի 29-ից փետրվարի 4

Սիրելի՛ ընկերներ, ներկայացնում եմ այս շաբաթվա առաջադրանքները․

  • Օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասեր
  • Հյուսվածքային հեղուկ, ավիշ
  • Դսագիրք-էջ՝ 85-87
  • Սրտի կառուցվածք
  • Դասը սովորել պատմել

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Ի՞նչ է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:

article110.jpg

Արյունը, ավիշը և հյուսվածքային հեղուկը կազմում են օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունը ներքին միջավայրի ամենակարևոր բաղադրիչն է: Այն շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյունից են ձևավորվում հյուսվածքային հեղուկը և ավիշը:
2.Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:

Հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդանյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն և ձևավորվում է հյուսվածքային հեղուկը: Հյուսվածքային հեղուկն իր բաղադրությամբ նման է արյան պլազմային, այն տարբերությամբ միայն, որ նրանում գրեթե չեն պարունակվում սպիտակուցներ:
3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:

Ավիշը կաթնասպիտակավուն հեղուկ է, բաղադրությամբ նման է արյան պլազմային, միայն նրանում սպիտակուցների քանակը 3−4 անգամ պակաս է: Օրվա ընթացքում արյուն է վերադարձվում 2−3 լիտր ավիշ: Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ:
4. Ո՞րն է կոչվում հոﬔոստազ:

Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոստազ: Այն կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով:
5. Ի՞նչ նշանակություն ունի ներքին ﬕջավայրի կայունությունը:

Օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը օժգտված է հարաբերական կայունությամբ։ Դա պայմանավորված է օրգանիզմի ներքին միջավայրի շարժուն հավասարակշռությամբ

Рубрика: Կենսաբանություն 8

Անփոփում

  1. Ներկայացնել գլխուղեղի կառուցվածքը, բաժինները և դրանց կատարած ֆունկցիան։
  2. Վերցնել գլխուղեղի մեկ բաժին և ներկայացնել ինչ տեղի կունենա մարդու հետ եթե այդ բաժինը չգործի կամ ընդհանրապես չլինի։
  3. Տեսողական վերլուծչի օժանդակ հարմարանքներ։
  4. Աչքի կառուցվածք և ֆունկցիա։
  5. Տեսողական հիվանդություններ։
  6. Լսողական վերլուծչի բաժինները և նրանց կատարած ֆունկցիան։
  7. Լսողական վերլուծչի հիվանդություններ։
  8. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։
Рубрика: Կենսաբանություն 8

Միջին ուղեղ

Միջին ուղեղը ֆիլոգենեզի ընթացքում զարգանում է հիմնականում տեսողական ռեցեպտորիազդեցության տակ, ուստի նրա կարևոր մասերը կապ ունեն աչքի նյարդավորման հետ։ Միջին ուղեղում լսողական կենտրոնների ի հայտ գալու հետ միասին հետին ուղեղումավելի վաղ ծագած լսողական նյարդի կորիզները մնացել են ենթակա դրության մեջ։

Рубрика: Կենսաբանություն 8

Գեղձերի առաջացաց հիվանդություններ

Վահանաձև գեղձի առաջացրած հիվանդությունները

Վահանագեղձի հետ կապված խնդիրների 10 նշաններ, որոնք դուք չէիք էլ նկատի

Վահանաձև գեղձի քաղցկեղ— սովորաբար զարգանում է 50 տարեկանից բարձր տարիքում և ավելի շատ հանդիպում է կանանց մոտ։ Շուտ հայտնաբերելիս վահանաձև գեղձի քաղցկեղը կարող է բուժվել:

Հիպոթիրեոզ-վահանաձև գեղձի թերակտիվ գործունեության վիճակն է, երբ թիրեոիդ հորմոնների մակարդակներն նորմայից ներքև է իջնում։ Կարող է աննկատ մնալ տարիներ շարունակ: Երբ, այնուամենայնիվ, հիպոթիրեոզային վիճակը կլինիկական դրսևորվում է, հայտ են գալիս տարաբնույթ ախտանիշներ՝ աշխատունակության անկում, ցրտի նկատմամբ զգայունության բարձրացում, փորկապություն, մաշկի չորություն, քաշի ավելացում, մազերի վատ որակ, հիշողության վատացում և դեպրեսիա:

Թիրեոտոքսիկոզ— այն վիճակն է, երբ գերակտիվացած վահանաձև գեղձն արտադրում է նորմայից ավելի մեծ քանակներով թիրեոիդ հորմոններ: Հիմնական նշաններն են անհանգստությունը և գերգրգռվածությունը, տաք կամ շոգ վայրերում չդիմանալը, սրտխփոցի զգացումը, ընդհանուր թուլությունը և նիհարումը: Հիվանդությունն ավելի հաճախ ունի աուտոիմուն ծագում:

Մակուղեղի ֆունկցյաի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություններ

Ենթաստամոքսային գեղձի ֆունկցյան և նրա ֆունկցյաի խանգարման հետևանքով առաջացրած հիվանդություններ

Քրտնագեղձերի ֆունկցիյաի խանգարման հետևանքով հիվանդություններ

Рубрика: Կենսաբանություն 8

Արտազատական և խառը գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։

Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատականներզատական և խառը։

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:

Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։

Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 

Խառը գեղձեր

1. Ենթաստամոքսային գեղձ

20140510195730120.gif

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը:

Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը: 

b73819ea49069a23e7b4diabet.jpg

Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը:

2.Սեռական գեղձեր

zabolevanija_endokrinnoy_sistemi-07.jpg

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:

Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում: 

Արտազատական գեղձեր

1.Արցունքագեղձ

aaassdfg.png

Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։

Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:

2. Թքագեղձերը

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:

3. Քրտնագեղձեր

1111.jpg

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։ 

Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։